երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ադրբեջանը նպատակադրված շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը. Խաժակյանը՝ ԵԽ-ում

Ադրբեջանը նպատակադրված շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը. Խաժակյանը՝ ԵԽ-ում

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էր Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հայտնում են, որ խոսելով ճգնաժամերի նկատմամբ քաղաքների դիմադրողականության վերաբերյալ Խաժակյանը բարձրաձայնել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցը։

Խաժակյանը հիշատակել է, որ բազմաթիվ պետություններ, առաջատար միջազգային և հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ ուղղակիորեն հորդորում են Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին և դադարեցնել Լաչինի շրջափակումը։

Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը։

  • Կիսվել: