կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ. Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ին

Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ. Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ:

«Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է», - ասել է Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Իլհամ Ալիևը ցանկանում է ոչ թե խաղաղության պայմանագիր, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ Հայաստանում նոր տարածքների գրավում:

Վարչապետը մանրամասնել է, թե «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին Բաքվի պաշտոնական հայտարարություններում նկատի է առնվում, որ Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական է: Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը գործնականում առանց տարընթերցումների չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ չնայած «դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հաձակման ոչ մի մտադրություն չունի»:

 

  • Կիսվել: