կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը կողմ է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում. Բայրամով

Ադրբեջանը կողմ է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում. Բայրամով

Ադրբեջանը վճռականորեն նայում է ապագային, Բաքվում այցով գտնվող Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az-ը։ 

Նա նշել է, որ «Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակում»։

«Այս մոտեցումը պետք է բխի միջազգային բոլոր դերակատարների շահերից», – հայտարարել է Բայրամովը:

  • Կիսվել: