կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է փոխանցել. Միրզոյան

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է փոխանցել. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին:

«Հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, մեր հերթն էր դա անելու, և դա արել ենք։ Եվ բառացիորեն երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները»,-ասաց նա:

Միրզոյանը նշեց` թեպետ առերես բանակցություններ չեն եղել հունիսից հետո, սակայն գործընթացն ու քննարկումները շարունակվում են։

Ինչ վերաբերում է տարբեր ձևաչափերով ու տարբեր հարթակներում հանդիպումների և բանակցությունների անցկացմանը, ապա, նախարարի խոսքով, գրեթե մշտապես առաջարկներ ստացվում են։ Նա շեշտեց, որ այս պահին որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ։

  • Կիսվել: