շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ադրբեջանը իրավունք ունի լիարժեք վերահսկողություն սահմանել Լաչին-Խանքենդի ճանապարհին». Ադրբեջանի փոխարտգործնախարար

«Ադրբեջանը իրավունք ունի լիարժեք վերահսկողություն սահմանել Լաչին-Խանքենդի ճանապարհին». Ադրբեջանի փոխարտգործնախարար

Բաքուն վճռական է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և զարգացման ապահովման ուղղությամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Պաշտոնյան միևնույն ժամանակ հայկական կողմին մեղադրել է «ռազմաքաղաքական սադրանքների» մեջ։

«Ցավոք, Հայաստանը շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայունության ապահովմանը՝ շարունակելով իր ռազմա-քաղաքական սադրանքները։ Չնայած բոլոր այդ դժվարություններին Ադրբեջանը լի է վճռականությամբ շարունակելու ջանքերը տարածաշրջանում զարգմացման և անվտանգության, կայուն խաղաղության ուղղությամբ», - լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի հարցին՝ Խալաֆովը հայտարարել է․ «Որպես իր տարածքների անվտանգության երաշխավոր Ադրբեջանը իրավունք ունի լիարժեք վերահսկողություն սահմանել Լաչին-Խանքենդի ճանապարհին՝ մեր ինքնիշխան իրավունքներին համապատասխան»։

  • Կիսվել: