երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանը, ՀՀ-ն և ՌԴ-ն սկսել են աշխատել հստակ ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար. Բայրամով

Ադրբեջանը, ՀՀ-ն և ՌԴ-ն սկսել են աշխատել հստակ ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը թույլ կտա կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինպես նաև նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային համագործակցության, զարգացման և բարեկեցության համար, տեղեկացնում է Minval.az-ը:

Նա, նշել է, որ 2020-ի նոյեմբերի 10-ին և 2021-ի հունվար 11-ին կնքված եռակողմ հայտարարությունները ենթադրում են տարածաշրջանում հաղորդակցությունների բացում:

՛՛Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը սկսել են աշխատել հստակ ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար: Կապերի վերականգնումը զգալիորեն կարագացնի առևտուրն ու տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, դա օգուտ կբերի և՛ այդ երկրներին, և՛ մեր գործընկերներին: Դա կարգավորման կարևոր գործոն կդառնա, դրական դեր կխաղա տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և կայունության հաստատման գործում՛՛:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հավելել է. ՛՛Եռակողմ աշխատանքային խումբը, որը զբաղվում է հաղորդակցությունների բացման հարցով, աշխատանքի է անցել է տարածաշրջանում հստակ ուղղություններով՛՛:

 

 

  • Կիսվել: