երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. դա Մակրոնի զրպարտությունն է․ Ալիև

Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. դա Մակրոնի զրպարտությունն է․ Ալիև

Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի. դա Մակրոնի զրպարտությունն է», - ասել է նա։

Նշենք, որ Մակրոնն իր վերջին ելույթներից մեկում ասել էր.«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»:

  • Կիսվել: