շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը դեմ չէ խաղապահների և դիտորդների տեղակայմանը, սակայն կան պայմաններ

Ադրբեջանը դեմ չէ խաղապահների և դիտորդների տեղակայմանը, սակայն կան պայմաններ

Ադրբեջանը դեմ չէ Ղարաբաղում խաղապահների և դիտորդների տեղակայմանը, սակայն առաջ կբերի իր պայմանները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում, փոխանցում է Ria.ru-ն։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա առաջարկներով՝ կապված դիտորդների և խաղաղապահների քանակի, կազմի և ժամկետների հետ:

Ինչ վերաբերվում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա Ալիևը ասել է, որ «Բաքուն երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման հարցով հանրաքվեի անցկացմանը»:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը չի բացառում, որ «Ղարաբաղում կարող է ստեղծվել մշակութային ինքնավարություն»:

  • Կիսվել: