հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանը չի տրամադրում հայ գերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել․ ԱԳՆ

Ադրբեջանը չի տրամադրում հայ գերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել․ ԱԳՆ

 ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le monde» օրաթերթին․ 

Պատասխանելով հարցին, ԱԳՆ ղեկավարի պաշտոնը պարտության՝ հետպատերազմյան պայմաններում ստանձնելու մասին, Այվազյանը նշել է․
 

"Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում. ​​կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70% -ը ստիպված է եղել լքել իր բնակավայրը, ներկայումս արձանագրվել է 30%-ի վերադարձ), ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց և անհայտ կորածների մարմինների փոխանակման ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Այս բոլոր հարցերը լուծումներ են պահանջում":

Ո՞ր փուլում է գտնվում Ադրբեջանի հետ ռազմագերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հարցին, ԱԳՆ ղեկավարը պատասխանել է․

"Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր  նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում  հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված  է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում: Մենք աշխատում ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովենք նրանց անհապաղ վերադարձը: Հայտնի  է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և  Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես  նաև  Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար"։

  • Կիսվել: