ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը չի կատարում գերեվարված անձանց վերադարձնելու մասով իր ստանձնած պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը չի կատարում գերեվարված անձանց վերադարձնելու մասով իր ստանձնած պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները նրանց վերադարձնելու մասով չի կատարում: Կարևոր է արձանագրել, որ այս փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ այս փաստն արդեն դառնում է միջազգային օրակարգի հարց: 

«Երեկ Եվրամիությունը ուշ երեկոյան շատ կարևոր հայտարարություն է տարածել: Շատ կոնկրետ, հասցեական արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից: Կարևոր եմ համարում նաև, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանը ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ: Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց հետ, շատ կարևոր է, մեծացնում է լավատեսությունը, որ այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել համախմբված, համբերատար հետևողական, և այս հարցը դրական լուծում կստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: