հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում ընտրություններն ամբողջովին կեղծվել են. Deutsche Welle

Ադրբեջանում ընտրություններն ամբողջովին կեղծվել են. Deutsche Welle

Ադրբեջանում ընդդիմադիրները տեղեկացրել են բազմաթիվ լցոնումների, «կարուսելների» և դիտորդների աշխատանքին խոչընդոտելու դեպքերի մասին: Այս մասին գրում է գերմանական հեղինակավոր Deutsche Welle լրատվակայքը։

Կայքն անդրադարձել է փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ներկայացրել է ադրբեջանցի ընդդիմադիրների տեղեկություններն այն մասին, որ ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են գրանցվել:

Ընդդիմության առաջնորդ Արիֆ Հաջիլին հայտարարել է, որ ընտրություններն ամբողջովին կեղծված են եղել:

«Ամենատարածված խախտումներից է եղել այն, որ դիտորդներին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամասեր, ում էլ որ թողել են, ճնշումներ են գործադրել նրանց նկատմամբ: Նրանց կարգադրել են նստել միայն դիտորդների համար նախատեսված տեղերում, չկանգնել, հարցեր չտալ և նկատողություններ չանել»,-ասել է Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Ակիֆ Գուրբանովը:

  • Կիսվել: