Ադրբեջանում ընտրություններին իրական մրցակցություն չի եղել. ԵԱՀԿ
Կիրակի օրը Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին, չնայած թեկնածուների մեծ թվին, իրական մրցակցություն չկար: TASS-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես են եկել ԵԱՀԿ և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ներկայացուցիչները։
«Չնայած մեծ թվով թեկնածուներին` օրենսդրական սահմանափակումները խոչընդոտում էին իրական մրցակցությանը»,- նշվում է առաքելության հայտարարության մեջ:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նաեւ նշում են, որ անցած ընտրություններում տարբեր մակարդակներում ընտրական հանձնաժողովների աշխատանքը դիտորդների համար թափանցիկ էր, սակայն ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացում դա չի կարողացել ապահովել:
«Մենք տեսանք, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքը բաց և թափանցիկ էր դիտորդման համար: Այնուամենայնիվ, անաչառ ազատ ընտրություններ դա չի ապահովել: Ձայների հաշվարկի գործընթացը հիասթափություն առաջացրեց»,- նշված է առաքելության հաղորդագրության մեջ: