շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանում շարունակում են Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների գիծը

Ադրբեջանում շարունակում են Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների գիծը

Ադրբեջանում շարունակում են Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների գիծը։ Հերթական դրսեւորումը եղել է խորհրդարանի լսումների ժամանակ, ստեղծվել է «Արեմտյան Ադրբեջանի տեղանունների էլեկտրոնային շտեմարան»։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին ասել է աշխարհագրության ինստիտուտի տնօրեն Զաքիր Էմինովը Միլի մեջլիսի հանրային լսումներում, որոնք նվիրված էին «Արեւմտյան Ադրբեջանի տեղանունները՝ պատմության խեղաթյուրումից մինչեւ արդարության վերականգնում» թեմային։

Նրա խոսքով՝ առաջիկայում աշխատանքն այս ուղղությամբ կավարտվի։

Հիշեցնենք, որ «արեւմտյան Ադրբեջան» ասելով ներկայում գոյություն ունեցող Ադրբեջանում նկատի ունեն Հայաստանի ողջ տարածքը։ «Արդարության վերականգնումը» պետք է հասկանալ որպես ուղիղ հավակնություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: