ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանում ՌԴ դեսպանի՝ Շուշի կատարած այցը հաստատում է, որ ՌԴ-ն դրսևորում է իրեն որպես Ադրբեջանի և Թուրքիայի գործընկեր. «Հանրապետություն»

Ադրբեջանում ՌԴ դեսպանի՝ Շուշի կատարած այցը հաստատում է, որ ՌԴ-ն դրսևորում է իրեն որպես Ադրբեջանի և Թուրքիայի գործընկեր. «Հանրապետություն»

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել ՌԴ դեսպանի՝ Շուշի կատարած այցի վերաբերյալ:

«Ադրբեջանում ՌԴ դեսպանի Շուշի կատարած այցը հաստատում է, որ ՌԴ-ն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախի խնդրի կարգավորմանն է դեմ, այլև արդարացնում է 2020-ի ադրբեջանաթուրքական ագրեսիան, լեգիտիմացնում հետևանքները և դրսևորում իրեն տարածաշրջանում ոչ թե որպես անկողմնակալ միջնորդ, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործընկեր։

«Հանրապետություն» կուսակցությունը դատապարտում է նման երևույթները և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության ԱԳՆ-ներին հորդորում է համարժեք և կոշտ արձագանքել՝ մեր շահերին հակադիր նման բոլոր դրսևորումների պարագայում»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Շուշի:

  • Կիսվել: