չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ կապված Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ԼՂ ճանաչման անհրաժեշտությունն ընդգծող բանաձևի ընդունման հետ։ Հայտնում է Ռիա Նովոստին։

«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կհրավիրվի արտաքին գործերի նախարարություն` Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անհիմն եւ կողմնակալ բանաձեւի ընդունման կապակցությամբ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքի մասին կտեղեկացվի մյուս կողմին»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևն ընդունել էր Ֆրանսիայի Սենատը։
 
 

  • Կիսվել: