երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանում Արցախի նկատմամբ օպերացիա սկսելու քարոզչություն է տարվում, սպասում են ճգնաժամային պիկին. Աբրահամյան

Ադրբեջանում Արցախի նկատմամբ օպերացիա սկսելու քարոզչություն է տարվում, սպասում են ճգնաժամային պիկին. Աբրահամյան

Ադրբեջանում Արցախի նկատմամբ նոր օպերացիա սկսելու մեծ քարոզչություն է տարվում, որն ուղղված է և´ ներքին, և´ արտաքին լսարանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամայանը։

«Այն, ինչ ակնարկվում է Ադրբեջանից, ենթադրում է, որոշակի սահմանափակ գործողությունների իրականացնում, ռազմական օբյեկտների դեմ հարվածներ, չի բացառվում, նաև որոշ ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողության հասնելու փորձ:

Ադրբեջանը սպասում է Արցախի շրջափակումով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի պիկին, մյուս կողմից` ցանկանում է ռեալ գնահատել իր գործողությունների հնարավոր միջազգային հետևանքը:

Ադրբեջանը երկու դեպքում խոշոր գործողության կգնա, որոնք միմյանց հետ շաղկապված են:

Առաջին, եթե ստանա միջազգային խոշոր դերակատարների լուռ համաձայնությունը, երկրորդ, եթե այդ նույն դերակատարների հնարավոր արձագանքը հաշվի չառնելով գնա արկածախնդրության, բայց այս դեպքում դրա հետևանքները հաշվարկված չեն:

ՀԳ. Հայաստանի իշխանություն կոչվող ոչնչության գործոնն անիմաստ է քննարկել»:

  • Կիսվել: