կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ադրբեջանին վրդովեցրել են Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի՝ Հայաստանում արած հայտարարությունները

Ադրբեջանին վրդովեցրել են Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի՝ Հայաստանում արած հայտարարությունները

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է տարածել, որում ՛՛խստորեն դատապարտում է՛՛ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի՝ Հայաստանում արած հայտարարությունները՝ դրանք ՛՛կողմնակալ և անհեթեթ՛՛ անվանելով։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Թվում է, թե Լյուքսեմբուրգի ներկայացուցիչները, որոնք իրենց օրենսդրության մեջ որպես հիմնական լեզու սահմանել են ֆրանսերենը, շատ են ցանկանում շարունակել ՛՛ֆրանսիական ոճը՛՛ Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ իրենց մոտեցումներում։ Այսպիսով, նրանք չեն վարանում ազատորեն խեղաթյուրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, նույնիսկ որոշակի պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին՛՛։

Բացի այդ՝ Մեջլիսը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահին մեղադրել է Հայաստանի հետ բանակցությունները ՛՛խաթարելու՛՛ համար։

  • Կիսվել: