հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել հարձակումները, Եվրոպայից ակնկալում ենք խիստ գործողություններ. ֆրանսիացի պատգամավորները՝ ՀՀ-ի տարածք ադրբեջանցիների մտնելու վերաբերյալ

Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել հարձակումները, Եվրոպայից ակնկալում ենք խիստ գործողություններ. ֆրանսիացի պատգամավորները՝ ՀՀ-ի տարածք ադրբեջանցիների մտնելու վերաբերյալ

Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դատապարտել են Հայաստանի Սյունիքի մարզում Բաքվի սադրանքը՝ Ֆրանսիային, ինչպես նաև ամբողջ Եվրոպային կոչ անելով թույլ չտալ Ադրբեջանին՝ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորանս Պետելն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պատգամավորների նամակը և գրել. ՛՛Ադրբեջանը, արհամարհելով միջազգային իրավունքը, նոր ռազմական ուժ է տեղակայել Հայաստանի Հանրապետության տարածքում: 6 այլ պատգամավորների հետ միասին կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար:

Մենք ակնկալում ենք խիստ գործողություններ Ֆրանսիայից և Եվրոպայից, քանի որ իրադրությունը լուրջ է: Դա է պահանջում մեր երկարամյա բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Դա է պահանջում միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը՛՛:

 

 

  • Կիսվել: