շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանից բռնագաղթած 254 ընտանիք բնակարանների գնման վկայականներ կստանա

Ադրբեջանից բռնագաղթած 254 ընտանիք բնակարանների գնման վկայականներ կստանա

Կառավարության որոշմամբ բնակարանների գնման վկայականներ կստանան 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող այն անձինք, որոնք բնակվում են մարզերում:

Շահառուները պետության աջակցությունից օգտվելիս պարտավոր եմ բնակարան ձեռք բերել այն մարզում, որտեղ ապրում են:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս ծրագրի համար նախատեսել են 1,4 միլիարդ դրամ. 254 ընտանիք է ծրագրում ներառված։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե որոշումը շատ կարևոր է. երկար դադարից հետո նորից եկան այս որոշմանը։

Նա ասաց նաև, թե որոշում են ընդունել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիներին որոշակի աջակցություն ցուցաբերելու մասին. այդ ծրագրով նախատեսվում է, որ դրամական աջակություն են ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար։

  • Կիսվել: