հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Ադրբեջանի զինված ուժերը մայիսից ներխուժել և շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստում

Ադրբեջանի զինված ուժերը մայիսից ներխուժել և շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստում

Ադրբեջանի ագրեսիայից հետո իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի ու Արդբեջանի սահմանին մնում է լարված, Ադրբեջանի զինված ուժերը մայիսից ներխուժել և շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում: Այս մասին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում, ասել է  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշել է, որ Բաքուն ոտնահարում է վերջին պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները՝ բախումները դադարեցնելու, գերիներին ազատ արձակելու մասով։

«Որևէ բացատրություն չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները», - ասել է Հայաստանի արտգործնախարարը` հույս հայտնելով, որ անցած շաբաթ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունները պայմաններ կստեղծեն իրավիճակի դեէսկալացիայի համար։

 

  • Կիսվել: