ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի զինված ուժերը ձախողել է ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը․ Վարչապետ

Ադրբեջանի զինված ուժերը ձախողել է ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը․ Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «60 րոպե» հաղորդման շրջանակում խոսել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործությունների մասին։ 

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը ձախողել է ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չի կարողացել հաջողության հասնել ռազմաճակատում: Նա հույս է հայտնել, որ այս իրավիճակի արդյունքում Ադրբեջանը կհասկանա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ 

Անդրադառնալով բանակցային գործաընթացին՝ վարչապետը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: 

«Բարդ է խոսել բանակցությունների մասին, երբ ռազմական գործողություններ են ընթանում: Առաջին հերթին պետք է դադարեցնել բռնությունը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պարտադրի, որ Թուրքիան դուրս գա ընդհանրապես այս տարածաշրջանից:

  • Կիսվել: