ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի սկսած պատերազմն ավելի է բարդացրել ԼՂ խնդրի խաղաղ և կայուն լուծման հասնելու մարտահրավերը․ Ջոն Էվանս

Ադրբեջանի սկսած պատերազմն ավելի է բարդացրել ԼՂ խնդրի խաղաղ և կայուն լուծման հասնելու մարտահրավերը․ Ջոն Էվանս

Ադրբեջանի սկսած պատերազմն ավելի է բարդացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և կայուն լուծման հասնելու մարտահրավերը: Այս մասին Tert.am-ին տված հարցազրույցում նշել է 2004-2006 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:

Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից.

Պարոն Էվանսքանի որ ես հնարավորություն ունեմ Ձեզնից հարցազրույց վերցնելուչեմ կարող չօգտագործել պահը՝ Ձեզ հարցեր տալու Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էոր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված էև Հայաստանը չպետք է որևէ պահանջ ունենաԻ՞նչ կարծիք ունեք հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալՁեր կարծիքովհարցի վերաբերյալ ի՞նչ վերաբերմունք ունի նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:

Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության հետ միասին, միշտ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Շուրջ քսանվեց տարի միջնորդները փորձում էին աջակցել կողմերին արդար և տևական լուծման հասնելու հարցում, մի քանի անգամ բավականին մոտենալով դրան, ինչպես Քի Ուեսթում 2001 թվականին։ Բայց դիվանագիտությունը, քաղաքականության պես, հնարավորինի արվեստ է, և մենք տեսանք անցյալ աշնանը, թե ինչ կարող է պատահել: Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի ընթացքում բռնությունն ու ոչնչացումը մեծ ցավ ու տառապանք են բերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և, ցավոք, ավելի են բարդացրել խաղաղ և կայուն լուծման հասնելու մարտահրավերը: Ինչպես միշտ է եղել, համանախագահները հասանելի են կողմերին՝ օգնելու համար, բայց ի վերջո կողմերն են, որ պատասխանատու են եղած բազմաթիվ խնդիրները լուծելու հարցում։

Պատերազմից հետո Ադրբեջանում հայ գերիները պատանդ են մնում քաղաքական սակարկությունների և առևտրի համարՁեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է լուծել հարցըՀնարավորություն տեսնո՞ւմ եքոր ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստանինխնդրի լուծման և հայերին հայրենիք վերադարձնելու հարցում:

Դժբախտաբար, որոշ պետությունների և ոչ պետական դերակատարների կողմից պատանդները կիրառվում են փրկագնի կամ քաղաքական սակարկությունների համար: ԱՄՆ-ի կողմից մղված առաջին պատերազմը Հյուսիսային Աֆրիկայի Բարբարիի ափի ծովահենների դեմ էր, որոնք նույն գործելակերպն ունեին: Հուսադրող էր տեսնել անօրինական կալանավորված հայերի մի մասի վերադարձը, իսկ Բաքվի դատարանի կողմից մեղադրանքները ընդդեմ մյուսների, առանց իրական գործողությունների ներկայացման, էլ չենք խոսում դաժանության և վայրագության գործողությունների մասին, որոնք տեսել ենք որոշ տեսանյութերում, դեմ են հաստատված միջազգային նորմերին և հումանիտար սկզբունքներին: Դրանք պետք է դատապարտվեն:

Մոտ 2 ամիս էինչ ադրբեջանական զորքերը տեղակայվել են Հայաստանի տարածքներումՍյունիքի և Գեղարքունիքի մարզերում և մտադիր չեն հետ գնալՆիկոլ Փաշինյանն առաջարկել է հայելային սկզբունքով զորքերը դուրս բերել հայ-ադրբեջանական սահմանից և տեղակայել միջազգային դիտորդներՁեր կարծիքովո՞րն է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում:

Ես այլևս ԱՄՆ դիվանագիտական ծառայության մեջ չեմ և, հետևաբար, ի վիճակի չեմ ասելու, թե ապագայում ինչպիսին կարող է լինել նոր վարչակազմի դիրքորոշումը: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների խախտումը, նույնիսկ եթե կան որոշ վիճելի հատվածներ, որոնք պետք է սահմանազատվեն, ակնհայտորեն չի օգնում իրավիճակին և պետք է իսկույն, այսինքն՝ անմիջապես դադարեցվի։ 

  • Կիսվել: