Հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց. պարեկների կասկածը հիմնավորվել է խուզարկությամբ
Մայիսի 13-ին` ժամը 4.30-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայող 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Բյուրեղավանի և Երևանի բնակիչ 38 և 27 տարեկան երկու տղամարդու: Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ և թղթե երկու փաթեթ` սպիտակ բյուրեղանման զանգվածներով։
Ըստ նրա` հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի թմրամիջոց է։
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։