հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի ռազմական ջանքերը լավ կազմակերպված չեն, չկա հաղթանակի հստակ տեսություն․The New York Times (լուսանկարներ)

Ադրբեջանի ռազմական ջանքերը լավ կազմակերպված չեն, չկա հաղթանակի հստակ տեսություն․The New York Times (լուսանկարներ)

The New York Times-ի լրագրող Անտոն Տրոիանովսկին, որն այս օրերին գտնվում է Արցախում, զրուցել է արցախցիների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը։

Ինպես նշում է լրագրողը, պատերազմի պայմաններում Արցախի բնակչները ստիպված են ապրել իրենց խոնավ և չջեռուցվող նկուղներում և քնել հարթեցված ստվարաթղթե արկղերի վրա։

Լրագրողի զրուցակից ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը հայտնել է, որ իր երեք որդիներն այժմ պաշտպանում են հայրենիքի սահմանները, իսկ ինքն այս օրերին զինվորական համազգեստ է կարում արհեստանոցում, որն իշխանությունները ստեղծել են մայրաքաղաք Ստեփանակերտի ֆաբրիկայում։

 

«Պատերազմը, հավանաբար, աշխարհում ամենասարսափելի բանն է»,- Տիտանյանի խոսքը մեջբերել է լրագրողը։

«Կասպից ծովում նավթագազային հանգույց հանդիսացող Ադրբեջանը օգտագործում է առաջադեմ անօդաչու սարքեր և հրետանային համակարգեր, որոնք գնում է Իսրայելից, Թուրքիայից և Ռուսաստանից: Բայց հակամարտության սկսվելուց երեք շաբաթ անց Ադրբեջանը չկարողացավ այդ առավելությունը վերածել տարածքային լայն նվաճումների, ինչը վկայում է այն մասին, որ մոտենում է երկար ու պատժիչ պատերազմը։ Դա կարող է վերաճել ավելի լայն ճգնաժամի՝ Ադրբեջանի գլխավոր գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային դնելով Ռուսաստանի դեմ, որն ունի Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանական միություն»,- ընդգծում է հոդվածագիրը։

«Հայերի դեմ նրանց ռազմական ջանքերը հիմնականում հյուծելու նպատակ ունեն։ Դրանք այնքան էլ լավ կազմակերպված չեն հաղթանակի հստակ տեսությամբ»,- լրագրողը մեջբերել է ռազմական վերլուծաբան Մայքլ Քոֆմանի խոսքը։

Death and despair in Nagorno-Karbakh: Armenia and Azerbaijan's brutal war leaves region ravagedDeath and despair in NagornoKarbakh Armenia and Azerbaijans brutal war leaves region ravagedDeath and despair in NagornoKarbakh Armenia and Azerbaijans brutal war leaves region ravaged

  • Կիսվել: