երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս չեն հայտարարել դրա մասին և դա խնդիր է. Ռուբինյանը՝ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը չճանաչելու մասին

Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս չեն հայտարարել դրա մասին և դա խնդիր է. Ռուբինյանը՝ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը չճանաչելու մասին

Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, այդ թվում՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետրը և ադրբեջանական կողմից դրանից հետո հերքում չի եղել։

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի 86 հազար 6 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը դեռ չի ասել, որ ճանաչում է ՀՀ-ի 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանն ինքը փաստեց, որ Ադրբեջանը մինչ օրս չի ասել, որ ճանաչում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը նշված քառակուսի կիլոմետրով. «Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս իրենք չեն հայտարարել դրա մասին և դա խնդիր է, մեր միջազգային գործընկերների հետ մենք քննարկում ենք սա, բայց արդյո՞ք մենք շտապել ենք, թե՝ ոչ, պետք է հասկանալ մի պարզ իրողություն, որ ՀՀ-ին պետք է, որպեսզի մեր սահմանները լինեն չվիճարկվող և չվիճարկված: Եթե կան սահմաններ, որոնք վիճարկված են, դրանք կարելի է տարբեր պատրվակներով խախտել, եթե նկատել եք Ադրբեջանն իր բոլոր ռազմական սադրանքները փորձում է հիմնավորել դելիմիտացիայի բացակայությամբ կամ այլ աբսուրդային մտքերով, հետևաբար ՀՀ-ի շահերից է բխում ունենալ ֆիքսված և չվիճարկվող սահմաններ, ընդ որում՝ այդ սահմանները մենք ունենք, դա փաստ է, դելիմիտացիա չունենալը չի նշանակում չունենալ սահմաններ, բոլորը գիտեն՝ որոնք են ՀՀ սահմանները, և մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը նույնպես դրանք բաց հայտարարի և ֆիքսի»:

  • Կիսվել: