չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահը նշել է, որ տարածաշրջանում աշխարհագրական ու սահմանային փոփոխությունների նպատակներ չի հետապնդում. Աբդոլլահիանը՝ Միրզոյանին

Ադրբեջանի նախագահը նշել է, որ տարածաշրջանում աշխարհագրական ու սահմանային փոփոխությունների նպատակներ չի հետապնդում. Աբդոլլահիանը՝ Միրզոյանին

Իրանի ղեկավարության հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հստակ նշել է, որ տարածաշրջանում աշխարհագրական ու սահմանային փոփոխությունների նպատակներ չի հետապնդում։ Այդ մասին այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք ամենաբարձր մակարդակով համապատասխան զգուշացում ենք ուղարկել տարածաշրջանային, աշխարհաքաղաքական խնդիրների, ինչպես նաեւ սահմանների փոփոխության հետ կապված։ Իրանն ունի նրանց խոչընդոտելու եւ նման ցանկացած գաղափարի իրականացմանը դեմ կանգնելու հնարավորություն»,-նշել է նա:

  • Կիսվել: