ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից ավելացող հակահայ քարոզչությանը արձագանք կամ չկա կամ թույլ է․ պատգամավոր

Ադրբեջանի կողմից ավելացող հակահայ քարոզչությանը արձագանք կամ չկա կամ թույլ է․ պատգամավոր

Երկու օր առաջ՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հետաքրքրվում էի, թե ինչ է անում մեր արտաքին գործերի գերատեսչությունը միջազգային մամուլով Ադրբեջանի կողմից ավելացող հակահայ քարոզչությանը։ Ինչպես և ակնկալվում էր, պատասխանի փոխարեն ընդամենն արդարացումներ և դեպի մեզ մեղադրանք ստացանք։ Այս մասին գրում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել, իսկ մեր արձագանքը (լինի դիվանագիտական կորպուսի կամ այլ անձանց միջոցով) կրկին բացակայում է կամ շատ թույլ է։

Նորից եմ կրկնում՝ մենք պետք է ավելի նախաձեռնողական լինենք, չսպասենք, որ ադրբեջանական կամ թուրքական լոբբինգի հակահայ գործողություններ լինեն, որ նոր արձագանքենք։

Իսկ եթե այդպիսին լինում են, պետք է մեկին տաս պատասխան տանք։

Եվ ոչ թէ արդարանանք կամ փորձենք դիմացինին մեղադրենք, որ նա մեզ նման հարցեր է տալիս, այլ հասկանանք մեր սխալները և արագ շտկենք։

Այս բնագավառում առավել, քան մյուս ոլորտներում մեզ միասնականություն և կազմակերպված աշխատանք է պետք»,-գրել է պատգամավորը։

  • Կիսվել: