չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի կառավարության սիոնիստ խորհրդականը Բաքվին հրահրել է պատերազմել Հայաստանի դեմ

Ադրբեջանի կառավարության սիոնիստ խորհրդականը Բաքվին հրահրել է պատերազմել Հայաստանի դեմ

Ադրբեջանի կառավարության սիոնիստ խորհրդականը Բաքվին Հայաստանի դեմ հրահերլու մասին ասել է. «Ադրբեջանի բանակը իր ուժը ցուցադրելու համար սպասում էր ճիշտ ժամանակին և այն եկել է», գրում է parstoday.com-ը:

Ազարթաջ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նշելով, որ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է անելանելի վիճակում, Արիել Գութը  հավելել է, որ Բաքուն ԼՂ հակարամոտությունը լուծելու համար, բացի պատերազմն այլ ճանապարևհ չունի:

Նրա ասելով. «Ինչպես  Կառլ Ֆոն Կլավդիոսն է գրել. «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է և հաղթանակը միայն պատերազմի դաշտը գրավել չի նշանակում»:

Նա հավելել է, որ Փաշինյանի վարչակարգը երկիրը քաոսի է վերածել ու նման պարտությունը չի բացառվում:

Ադրբեջանի սիոնիստ խորհրդականը Հայաստանը բնութագրել է որպես Հարավային Կովկասի աղքատ երկիր, որտեղ տարածված է կորոնավիրուսը: Նա նշել է, որ Փաշինյանի կառավարությունը զբաղված է ամբոխավարությամբ:

Արիել Գութը նշել է. «Իրականում, եթե Ադրբեջանը ՄԱԿ-ի կոնվենցիայի 51-րդ կետի համաձայն որոշի տարածքներ ազատագրել, ունի միջազգային իրավունքից օգտվելու հնարավորություն, քանի որ Լեռնային Ղղարաբաղը և մերձակա 7 քաղաքներն Ադրբեջանի մաս են կազմում, որը 1992թ աշտոնապես ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից:

  • Կիսվել: