շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անընդունելի է. Գևորգյան

Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անընդունելի է. Գևորգյան

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը մտահոգություն է հայտնել, որ կազմակերպությունը հանդուրժում է Ադրբեջանի և Թուրքիայի պես քաղաքական ռեժիմները, որոնք չեն համապատասխանում եվրոպական արժեքներին: Նա նշել է՝ Եվրոպայի խորհուրդը չի կարող կորցնել մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը և վերածվել աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի:

«Ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության փոխարեն միջազգային հարաբերություններում գերիշխող են դարձել երկակի ստանդարտները, քաղաքականությունը, իշխանությունը, նավթն ու գազը։ Դեռ ականատեսն ենք նոր հակամարտությունների ու պատերազմների։ Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել ԼՂ-ում: Եվ այդ հանցագործությունը դեռ պետք է դատապարտվի, իսկ մեղավորները պատժվեն։

Խորհրդի ցանկացած անդամ իրավունք ունի ուղեգծելու իր ազգային շահերը, սակայն միայն կառույցի հիմնարար փաստաթղթերին համապատասխան։ Միայն նման մոտեցմամբ հնարավոր կլինի կանխել հակամարտությունների սրացումը, մարդկության դեմ հանցագործությունները, ինչն էլ կծառայի որպես խաղաղության և ժողովրդավարական բարգավաճման հենակետ»,- նշել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Խորհրդին անընդունելի է, գրում է 1lurer.am-ը:

  • Կիսվել: