Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հնարավորության մասին
Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։
Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, բանակցություններ են ընթանում։
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը դեռ համաձայնեցված չեն։
Բայրամովը հերթական անգամ կրկնել է ադրբեջանական կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությամբ և իրավական փաստաթղթերում դեռևս կան պահանջներ ադրբեջանական հողերի նկատմամբ։