երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներին»

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներին»

Ինչպես արդեն հաղորդվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: 

Համատեղ ճեպազրույցի ժամանակ Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին»։

«Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում շատ բաց և պարզ է։ Մենք, համաձայն նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հայկական կողմին ենք հանձնել բոլոր ռազմագերիներին, որոնք վերցվել են ռազմական գործողությունների ժամանակ եւ մինչեւ դրանց սկսվելը», - ասել է Բայրամովը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմից ներկայումս պահվող հայ զինծառայողներին՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դրանք ռազմագերիներ չեն համարվում, քանի որ ձերբակալվել են ոչ ռազմական գործողությունների ժամանակ:

«Այդ մարդիկ ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից եւ եռակողմ հայտարարության ստորագրումից, ավելի ճիշտ ՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին։ Նրանք զորակոչվել են Շիրակի մարզից և տեղափոխվել Ղարաբաղ, կատարել հանցագործություններ, որոնց հետևանքով զոհվել են ադրբեջանցի զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Նրանց նկատմամբ գործողությունները շարունակվում են», - հավելել Է նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: