չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի ճանաչման գործընթացը

Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի ճանաչման գործընթացը

Հ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le monde» օրաթերթին․ 

Հարց. Լեռնային Ղարաբաղի անկլավի անկախությունը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Արդյո՞ք Հայաստանը նախատեսում է դա անել։

Պատասխան. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը։

  • Կիսվել: