երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցն Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցն Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցն Արցախ։

Ըստ երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ «նման քայլերը խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան ասել է, որ Ստեփանակերտ «անօրինական այց» կատարող ֆրանսիացի պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել Ադրբեջան։

Աբդուլաևան նշել է, որ առաջին անգամը չէ, որ Պուպոնին «անօրինական այց» է կատարում «Ադրբեջանի տարածք»։

«Ադրբեջանական օրենսդրության խախտման համար ֆրանսիացի պատգամավորի անունն այն օտարերկրյա քաղաքացիների ցուցակում է, որոնց մուտքն արգելված է մեր երկիր: Ադրբեջան մուտքի արգելք կսահմանվի նաև Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի, Սարսել քաղաքի ներկայացուցչի նկատմամբ, որոնք այս անօրինական այցի նշրջանակում ուղեկցել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորին: Ֆրանսիայի ներկայացուցիչների այս անպատասխանատու և սադրիչ պահվածքը անընդունելի է և խաթարում հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը», - ասվում է Աբդուլաևայի հայտարարության մեջ:

  • Կիսվել: