երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իբրև թե «հավատարիմ է» խաղաղության գործընթացին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իբրև թե «հավատարիմ է» խաղաղության գործընթացին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած միջոցներն էսկալացիայի պատրվակ են, «միանգամայան անհիմն են» (չակերտները-խմբ.)։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

«Ռազմական «սադրանքից» (չակերտները-խմբ.) հետո, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, ադրբեջանական կողմը վերացրել է հայկական դիրքից բխող վտանգը։ Այս միջոցը զուտ «պատասխան» (չակերտները-խմբ.) գործողություն էր։ Ադրբեջանը «հավատարիմ է» (չակերտները-խմբ.) խաղաղության գործընթացին և կոչ է անում հայկական կողմին խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը»,-մասնավորապես նշվածմ է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

  • Կիսվել: