ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում չկայացած հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում չկայացած հանդիպման մասին

Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց՝ «Ղարաբաղ՝ հայ պատգամավորների անօրինական այցի պատճառով»: Աւյս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ադրբեջանական ԱԳՆ-ին։

«Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ է կայացել, որին մասնակցել է ադրբեջանցի նախարարը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են միջոցառման շրջանակում հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։

Միևնույն ժամանակ նախատեսվող հանդիպումից ժամեր առաջ հայտնի է դարձել Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատկանավորների՝ Ադրբեջանի տարածք այցի մասին: Այդ գործողություններին ի պատասխան ադրբեջանական կողմը նախարարենրի հանդիպումը նպատակահարմար չի համարել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ։

  • Կիսվել: