երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ համազեկուցողները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ համազեկուցողները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերի և Լիզ Քրիստոֆերսենի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵԽԽՎ-ի միջև համագործակցության հարցեր, ապագայի հեռանկարները, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ԵԽԽՎ-ի հնարավոր ներդրումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:

  • Կիսվել: