չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքին. Ասադով

Ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքին. Ասադով

Բաքուն հավանության է արժանացրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցով եռակողմ հանձնախումբ ստեղծելու՝ Մոսկվայի առաջարկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Մինսկում կայացած՝ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն ասել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքին:

Ասադովը, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանը սկսել է իր սահմանամերձ ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական կերպով լուծել Հայաստանի հետ սահմանագծերի հարցը: Այս առնչությամբ Ադրբեջանը հավանության է արժանացրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցով եռակողմ հանձնախումբ ստեղծելու ռուսական կողմի առաջարկը: Սահմանագծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավական լուրջ հիմքի վրա՛՛:

  • Կիսվել: