ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանական կողմը ներկայում անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում ՀՀ-ի հետ սահմանին. Ալիև

Ադրբեջանական կողմը ներկայում անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում ՀՀ-ի հետ սահմանին. Ալիև

Ադրբեջանական կողմը ներկայում անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հետ սահմանին, սահմանապահների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է minval.az-ը:

Ալիևը, մասնավորապես, նշել է. «Մեր սահմանապահները ներկայում պահպանում են հայ-ադրբեջանական սահմանն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Մոտ 500 կմ երկարությամբ այս սահմանը վերականգնվել է, և բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներն իրականացվում են սահմանի երկայնքով, ամբողջ տեխնիկան մոբիլիզացվել է»:

Նա նաև տեղեկացրել է Իրանի հետ սահմանի ամբողջական վերականգնման մասին:

«Հայրենական պատերազմի ընթացքում (Արցախյան երկրորդ պատերազմ-Խմբ.) իրանա-ադրբեջանական սահմանն ամբողջությամբ վերականգնվել է, և 132 կմ սահմանը, որը հայերի «շրջափակման» (չակերտները-Խմբ.) տակ էր, այժմ կրկին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Պատերազմից անմիջապես հետո սահմանի երկայնքով սկսվել են բոլոր անհրաժեշտ ֆորտիֆիկացիոն աշխատանքները»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: