Ադրբեջան-ՀՀ տարանցիկ կապերի հաստատումը կարելի է միայն ողջունել. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարանցիկ կապերի հաստատումը կարելի է միայն ողջունել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Կախիանին, տեղեկացնում է APA-ի վրացական բյուրոն:
Նշվում է, որ նա ասել է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմի մեջ էին, և հակամարտությունը ծանր հետևանքներ ունեցավ ամբողջ տարածաշրջանի համար:
«Խաղաղության հաստատմամբ տարածաշրջանի գրավչությունը միջազգային ներդրումների համար էլ ավելի կբարձրանա»,-հավելել է Կախիանին:


