երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԱԾ-ն ստուգում է հրապարակված տեղեկատվությունը. Վարչապետը՝ «վագներականներ» փնտրելու մասին

ԱԱԾ-ն ստուգում է հրապարակված տեղեկատվությունը. Վարչապետը՝ «վագներականներ» փնտրելու մասին

ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին։ Ես ինչքան տեղյակ եմ նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով. ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ագնեսա Խամոյանի հարցին եւ տեղեկություններին, որ ՀՀ-ում ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում.

 «Ինչ վերաբերվում է մտավախություն ունեմ, որ արդյոք Ռուսաստանը ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել՝ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն կարող է անել Հայաստանի ժողովուրդը եւ արել է», - հավելեց վարչապետը։

Հիշեցնենք` «Բաղրամյան-26» Telegram ալիքում հաղորդագրություն էր հրապարակվել այն մասին, որ Կրեմլը հեղաշրջում է նախապատրաստում Հայաստանում։ Ալիքի տվյալներով՝ Պրիգոժինի մահվան պահին Հայաստանում կար «Վագների» մոտ 3000 մարտիկ։
 
Վերջերս (հիմնականում Ռոստովից) նրանց է միացել ևս մոտ 2000 պայմանագրային զինծառայող։
 
Նշվում էր, որ Կրեմլը արտոնել է Հայաստանում պետական հեղաշրջման սցենարը:

  • Կիսվել: