ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԱԾ-ն հերքել է Միրզոյանի հասցեին Մինասյանի հնչեցրած մեղադրանքները

ԱԱԾ-ն հերքել է Միրզոյանի հասցեին Մինասյանի հնչեցրած մեղադրանքները

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հասցեին

՛՛ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը՛՛,-նշված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին անվանել էր Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, Միրզոյանը հերքել էր իր հասցեին Մինասյանի հնչեցրած մեղադրանքները, վերջինս էլ առաջարկել էր փորձաքննության ենթարկել իր հրապարակած փաստաթուղթը, որով, ըստ իրեն, կպարզվի իր խոսքերի իսկությունը:

  • Կիսվել: