ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԱԾ-ն ամբողջությամբ փոխելու է իր գործառնական նշանակությունները. Վարչապետ

ԱԱԾ-ն ամբողջությամբ փոխելու է իր գործառնական նշանակությունները. Վարչապետ

Ազգային անվտանգության ծառայության համակարգային բարեփոխումները ներառված են դատաիրավական համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություններում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկայում այդ բարեփոխումների արդյունքում ԱԱԾ-ն ամբողջությամբ փոխելու է իր գործառնական նշանակությունները։ Մասնավորապես, քննչական և հակակոռուպցիոն գործառույթները ամբողջությամբ դուրս են գալու։ Եվ ԱԱԾ-ն առնչվելու է 3 թեմայի՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և անվտանգություն, և սահմանադրական կարգի պահպանություն»,- ասաց Փաշինյանը։
 

Ծառայությունը, ըստ այդմ, չպետք է երբեք նախարարություն դառնա, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Ըստ վարչապետի՝ ռազմավարական պլանում հետախուզությունը նույնպես չպետք է լինի ԱԱԾ գործառույթ, դրա համար պետք է լինի առանձին հետախուզական ծառայություն։

Ինչ վերաբերում է սահմանային ծառայությանը, ապա այստեղ էլ, ըստ Փաշինյանի, հիբրիդային կառուցակարգ է գործելու։

  • Կիսվել: