երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
650 հազար դրամ աշխատավարձ, 150 աշխատատեղ. Հակակոռւպցիոն կոմիտեի ստեղծումը՝ օրակարգում. «Ժողովուրդ»

650 հազար դրամ աշխատավարձ, 150 աշխատատեղ. Հակակոռւպցիոն կոմիտեի ստեղծումը՝ օրակարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի մշտական նիստում կքննարկվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը: 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակառուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում եւ Պետեկամուտների կոմիտեում, պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին:

Իսկ այժմ մի քանի հետաքրքիր փաստ ներկայացնենք նախագծից. կենտրոնի աշխատակիցների քանակը լինելու է մոտ 150, այդ թվում՝ առնվանզ 30 քննիչ ու 60 օպերլիազոր։ Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը երեկ 8 միլիարդ 203 միլիոն դրամ հատկացրեց, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, եւ որից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար։ Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ:

Համեմատության համար նշենք, որ այսօր ԱԱԾ-ում հակառուպցիոն գործերով զբաղվող քննիչը ստանում է 300 հազարից պակաս աշխատավարձ՝ հարկերը հանած, այսինքն՝ ստեղծվելու է քննիչների մեջ անհավասար մրցակցային միջավայր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորաստեղծ քննչական մարմինը կղեկավարի 28-ամյա Արգիշտի Քյարամյանը, ով անակնկալ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ այժմ Քննչական կոմիտեի փոխնախագահն է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: