6-րդ ծրագրի շրջանակում աշխատանքը կորցրած քաղաքացիները ստանում են 68.000 դրամ միանվագ օգնություն․ վարչապետ
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 6-րդ ծրագրի շրջանակում մասնավոր հատվածում գրանցված եւ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած քաղաքացիները ստանում են 68.000 դրամ միանվագ օգնություն: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


