կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
550 մլն եվրոյին համարժեք ծավալի ծրագրեր ունենք ԵՄ-ի հետ․ փոխվարչապետ

550 մլն եվրոյին համարժեք ծավալի ծրագրեր ունենք ԵՄ-ի հետ․ փոխվարչապետ

Տարվա արդյունքներով 550 մլն եվրոյին համարժեք ծավալի ծրագրեր ունենք ԵՄ-ի հետ, որոնք մեկնարկել են եւ գտնվում են այս կամ այն փուլում: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մի մեծ մասը գնալու է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Համագործակցում ենք ԿԲ-ի հետ եւ հույս ունենք, որ շատ արդյունավետ ու արագ տեղից կշարժվի, որովհետեւ մեխանիզմները կան՝ համավարկավորման, սուբսիդավորման:

Սյունիքի մարզի կայունացման մասով կա մոտ 50 մլն եվրոյից ավելի ծրագրերի փաթեթ, որով մեկնարկման փուլում են: Թափանիվը շարժվել է: Իհարկե, շատ ավելի ցանկալի  կլիներ, որ ծրագրերն ավելի ծավալուն լինեին:

Ես համաձայն եմ, որ պետք է ավելի արագ անել, բայց խնդիր, որ X ժամկետում չանելու պարագայում այլեւս հնարավոր կամ հասանելի չէ համագործակցությունը, դա այդպես չէ»,-ասաց նա:

  • Կիսվել: