չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
5 հայց, զրպարտության հերքման և վնասի փոխհատուցման պահանջով․ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան

5 հայց, զրպարտության հերքման և վնասի փոխհատուցման պահանջով․ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան

Օրեր առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ 4 դատական հայց է ներկայացրել` զրպարտության դեմ:  

ArmDaily.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ Ալեն Սիմոնյանը մինչ այսօր 5 հայց է ներկայացրել դատարան։ 

Առաջին հայցը Ալեն Սիմոնյանը և նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը ներկայացրել են 2018թ-ի նոյեմբերի 22-ին՝ «Գրադինվեստ» ՍՊԸ-ի դեմ։ 

Խոսքը «Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու և հիփոթեքի» պայմանագրի մասին է և դրա հիման վրա Ալեն Ռոբերտի Սիմոնյանի և Մարիամ Ձոնիկի Մարգարյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումների: Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձնել հայցվորներին:

Երկրորդ հայցն Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Գարեգին Խաչիկի Պետրոսյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու պահանջի մասին։ Հայցադիմումը վերադարձվել է թույլ տրված խախտումները վերացնելու և համապատասխան դատարան դիմելու համար։ Սիմոնյանը դիմել է նաև վերաքննիչ դատարան, գործն ընդունվել է վարույթ։ Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտը հրապարակվելու է 2020 թվականի հուլիսի 7-ին: Որոշումն ուժի մեջ է մտնելու կայացման պահից:

Երրորդ հայցով Սիմոնյանի կողմից դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ Աննա Գևորգյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին: Այս գործով Սիմոնյանը դատարան է դիմել 2020թ-ի մայիսի 12-ին։ Սակայն մայիսի 15-ին դատարան խնդրել է վերադարձնել հայցադիմումը և այն վերադարձվել է: 

Սիմոնյանը ևս մեկ հայց է ներկայացրել Աննա Գևորգյանի դեմ՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և վնասի փոխհատուցման պահանջի մասին։ Այս հայցը Սիմոնյանը ներկայացրել է 2020թ-ի մայիսի 19-ին, այն վարույթ է ընդունվել։

Հինգերորդ հայցը Սիմոնյանը ներկայացրել է օրեր առաջ՝ հունիսի 11-ին՝ պատվին և արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջով՝ ընդդեմ Նարեկ Նահապետի Մանթաշյանի։ Այս հայցը մակագրվել է դատավոր Հովիկ Շահնազարյանին։

  • Կիսվել: