չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
37 պատգամավորների ստորագրությունների մեջ իմքայլական իրավաբան պատգամավորների ստորագրությունները չկան. Մարուքյան

37 պատգամավորների ստորագրությունների մեջ իմքայլական իրավաբան պատգամավորների ստորագրությունները չկան. Մարուքյան

Իշխանությունը հրապարակային ընդունեց, որ գործընթացը քաղաքական է: Հրատապ, առանց միջազգային փորձաքննության, առանց Հայաստանի միջազգային պարտավորությունները ստուգելու և առերևույթ հակասահմանադրական նախագիծ է: Ես նկատեցի, որ նախագծի տակ չկան «Իմ քայլ»-ի իրավաբան պատգամավորների ստորագրությունները: Այս մասին այսօր ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իրենք դեմ են քվեարկել ԱԺ խորհրդի նիստում ներկայացված բոլոր հարցերին. խորհրդի 5 անդամ դեմ է քվեարկել:

Մարուքյանը տեղեկացրեց, որ խորհրդի նիստում իշխանության ներկայացուցիչներին հարցրել են, թե ինչով է պայմանավորված նման հրատապությունը: Պատասխանը եղել է այն, որ դա քաղաքական որոշում է

ԼՀ ղեկավարը նշեց նաև, որ առաջիկայում հանրաքվե է լինելու: Նա ասաց. «Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է՝ հանրաքվեի միջոցով»:

Մարուքյանն ընդգծեց, որ 37 պատգամավորի ստորագրության մեջ չկան «Իմ քայլը» դաշինքի իրավաբան պատգամավորների ստորագրությունները. «Կամ նպատակային չեն ստորագրել, բայց պետք է քվեարկեն, կամ ինչ-որ միտում կա»:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել են «Իմ քայլի» երկու նախագծերը. եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելիս շրջանցել ՍԴ դիմելը, եւ «Իմ քայլի» 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով մինչեւ 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են:

Նիստը տեղի կունենա վաղը, ժամը 11.00-ին:

 

  • Կիսվել: