շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
36-ամյա տղամարդը զենքը մեքենայում դնելու ժամանակ անզգուշությամբ կրակել էր իր ոտքին

36-ամյա տղամարդը զենքը մեքենայում դնելու ժամանակ անզգուշությամբ կրակել էր իր ոտքին

Մայիսի 25-ին՝ ժամը 15։18-ին, ոստիկանության Արարատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 24-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, տղամարդը Արարատ գյուղի իրենց հողամասում իր անձնական «ՏԻՐ» տիպի օդաճնշիչ զենքը ավտոմեքենայի մեջ դնելիս անզգուշաբար կրակել է ոտքին:

Օդաճնշիչ զենքը վերցվել է՝ փորձաքննության ուղարկելու համար:

  • Կիսվել: