շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
30 տարվա տառապանքներից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդն արժանի է խաղաղ ու անվտանգ ապրելուն․ Մարինա Կալյուրանդի ելույթը

30 տարվա տառապանքներից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդն արժանի է խաղաղ ու անվտանգ ապրելուն․ Մարինա Կալյուրանդի ելույթը

Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի ելույթ է ունեցել Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված նիստում:

«Հայաստանի վարչապետ Փաշինյանը պարզ ասել է, որ Հայաստանը Եվրոպայի կողքին է և պատրաստ է սերտ համագործակցության ԵՄ-ի հետ: Սա պայմանավորված է ոչ միայն տնտեսական իրավիճակով, այլև երկրի եվրոպական արժեքների հարցում պարտավորվածությամբ և անվտանգության բարդ իրավիճակով: Ես ողջունում եմ Եվրամիության առաքելությունը Հայաստանում և հանրապետության ներգրավվածությունը խաղաղության ծրագրին: Կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է սկսել երկխոսությունը վիզայի ազատականացման հարցով և աջակցել, որ Հայաստանն ավելի լայն ընդգրկվի կապի և տարածաշրջանային այլ ծրագրերում:

Միաժամանակ Հայաստանը շատ աշխատանք ունի անելու: Այն մեծապես կախված է Ռուսաստանից, այնտեղ է տեղակայված ռուսական բանակը:

Եվ վերջապես, 30 տարվա տառապանքներից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդն արժանի է խաղաղ ու անվտանգ ապրելուն: Ես կոչ եմ անում Ադրբեջանի ղեկավարությանն ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը, որը նախատեսում է միմյանց ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության ճանաչում, ուժի չկիրառում»,- ասել է էստոնացի պատգամավորը:

  • Կիսվել: