կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
30 տարի շարունակ մենք բոլորս որպես հանրություն գոռացել ենք՝ «Արցախը Հայաստան է և վերջ», բայց ուշադրություն չենք դարձրել, որ աշխարհի ոչ մի երկիր մեզ չի ձայնակցում․ ՔՊ-ական

30 տարի շարունակ մենք բոլորս որպես հանրություն գոռացել ենք՝ «Արցախը Հայաստան է և վերջ», բայց ուշադրություն չենք դարձրել, որ աշխարհի ոչ մի երկիր մեզ չի ձայնակցում․ ՔՊ-ական

 Կներեք, բայց մենք չենք ստորագրել ԼՂ լուծարման մասին փաստաթուղթը, ինչ վերաբերում է Պրահայի հայարարությանը, ապա այնտեղ հղում արվեց Ալմա Աթայի հռչակագրին, իսկ դա ժամանակի մեքնայով մենք չենք հետ գնացել ու ստորագրել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով ԼՂ բանակցությունների ու Արցախի հեագա ճակատագրի մասին։

Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ միջազգային գործընկերների հետ երկկողմ ու բազմակողմ շփումների ընթացքում բազմիցս շեշտվում է անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի վրա պատշաճ դիվանագիտական ճնշումներ բանեցնելու, որպեսզի վերջինս վերադառնա բանակցությունների սեղան և չգնա էսկալացիայի։

«Այն, որ մենք ինքներս գուցե չենք գիտակցել այն պրոցեսը, որի մեջ գտնվել ենք բոլորս, կարծում եմ առնվազն տեսանելի է։ Մեր խնդիրը եղել է այն, որ չենք համակերպվել այդ իրականության հետ կամ ամբողջությամբ չենք գիտակցել այն, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը։

30 տարի շարունակ մենք բոլորս որպես հանրություն գոռացել ենք՝ «Արցախը Հայաստան է և վերջ», բայց ուշադրություն չենք դարձրել, որ աշխարհի ոչ մի երկիր մեզ չի ձայնակցում։ Իսկ մեր ամենամերձավոր դաշնակիցն էլ Ադրբեջանի թիվ մեկ զենքի մատակարարն է եղել»,-հայտարարեց Ալեքսանյանը։

  • Կիսվել: